Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Գավաթի երկրորդ կիսաեզրափակչի հանդիպումը, որտեղ մրցում էին «Լեսթերն» ու «Սաութհեմփթոնը»։ Հանդիպումն ավարտվեց «աղվեսների» նվազագույն հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գոլը խփվեց 55-րդ րոպեին․ աչքի ընկավ Իհենաչոն։
Բրենդան Ռոջերսի սաները եզրափակչում կհանդիպեն «Չելսիին», որը երեկ կիսաեզրափակչում նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Եզրափակիչը նախատեսված է անցկացնել մայիսի 15-ին։
«Աղվեսներն» այս մրցաշարի եզրափակչում կխաղան 1969 թվականից ի վեր առաջին անգամ։ Նրանք երբեք եզրափակչում հաղթանակ չեն տոնել։