Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հնարավորության մասին խոսվել է ամենաբարձր քաղաքական մակարդակում: Օլիմպիադան, որը պետք է մեկնարկի հուլիսի 23-ին, կարող է չկայանալ, եթե այն «նպաստի կորոնավիրուսային վարակի տարածմանը», ասել է Ճապոնիայի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաին: Նա իր հայտարարությունը արել է երկրում վատթարացող իրավիճակի ֆոնին՝ կապված համաճարակի հետ, ինչպես նաև սոցհարցման հրապարակման տեսանկյունից, որը ցույց է տվել բնակչության կտրուկ բացասական վերաբերմունքը Օլիմպիական խաղերի անցկացման նկատմամբ:
Ճապոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաիի ասած խոսքերը դարձան օրվա ամենաթեժ քննարկվող լուրերը երկրում: Եվ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա:
Պարոն Նիկաին դարձավ առաջին ճապոնացի բարձրաստիճան քաղաքական գործիչը, որը բացահայտորեն ընդունեց անցյալ տարվանից ընթացիկ հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:
Նիկաին այդ մասին զրուցել է TBS-ի լրագրողների հետ: Իսկ օլիմպիական խաղերի ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա հաստատեց, որ դիտարկվում է «տարբերակ», որով դրանք չեղարկվելու են: Դա, ըստ պարոն Նիկայի, տեղի կունենա, եթե ակնհայտ դառնա, որ Օլիմպիական խաղերը «կնպաստեն կորոնավիրուսային վարակի տարածմանը»:
Ավելի ուշ, Նիկաին ստիպված էր հանդես գալ լրացուցիչ հայտարարությամբ՝ հաշվի առնելով, որ ճապոնական սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իր հայտարարությունն ընդունել էին, որպես Օլիմպիադայի չեղարկման անխուսափելի որոշում: Այնուամենայնիվ, նա չի էլ հերքել նախկին ասածները: Պարոն Նիկաին միայն հստակեցրել է, որ «նա ցանկանում է, որ Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հաջող լինեն»: Բայց այս ցանկությունները, ինչպես ինքն է ձևակերպել, չեն վերաբերում այն հարցին, թե «կարո՞ղ ենք դրանք ընդունել՝ անկախ հանգամանքներից»:
Առայժմ հանգամանքներն իսկապես զարգանում են այնպես, որ չի կարելի ասել, որ դրանք նպաստավոր կլինեն են Օլիմպիական խաղերի համար: Հինգշաբթի օրը Տոկիոյում նոր վարակակիրների թիվը հասավ 729-ի, ինչը ամենաբարձրն է փետրվարից ի վեր: Նման և նույնիսկ ավելի լուրջ թռիչքներ են նկատվում որոշ այլ մարզերում: Որոշ ոլորտներում խիստ սահմանափակումներ են մտցրել, ասենք, ռեստորանների գործունեության վրա, և դադարեցվում են նաև Օլիմպիական խաղերի պրոմո միջացառումները:
Պարզվում է, որ Տոսիհիրո Նիկաիի կարծիքը կիսում են այլ հայտնի քաղաքական գործիչներ ևս: Օրինակ ՝ Ճապոնիայի Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող Ակիրա Կոյկեն և Ջուն Ազումին համաձայն են Նիկաիի հետ:
Թերևս առավել կարևորն այն է, որ Ճապոնիայի բնակչության շրջանում կարծես թե կայուն բացասական վերաբերմունք է ձևավորվել Օլիմպիական խաղերի նկատմամբ։
Դա արտացոլվել է այս շաբաթ հրապարակված Kyodo News- ի մեկ այլ հարցման արդյունքներում: Հարցվածների 39,2% -ը նշել է, որ կողմ է Օլիմպիական խաղերի ամբողջական չեղարկմանը, 32,8% -ը ՝ հերթական հետաձգմանը:
Այդուհանդերձ Օլիմպիական խաղերի հետ անմիջական կապ ունեցող թոփ-ֆունկցիոներները առայժմ պաշտոնապես բարձ հավանականություն թույլ չեն տալիս Օլիմպիադան հետաձգելու համար։ ՕԽ կազմկոմիտեն արձագանքեց Տոշիհիրո Նիկաիի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան «բազմիցս իր հանձնառությունն է հայտնել Օլիմպիադայի անցկացման պարտավորությունների կատարմանը»: Բացի այդ, կառույցի հայտարարության մեջ ասվում է, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը՝ Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի վարչակազմը, Միջազգային Օլիմպիական կոմիտեն և Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն, «ամբողջովին կենտրոնացած են խաղերն այս ամռանը կազմակերպելու վրա»:
Այս խնդրի վերաբերյալ մի տեսակ փոխզիջումային տեսակետ ներկայացրեց Տարո Կոնոն, որը Ճապոնիայում ղեկավարում է բնակչության պատվաստման համար պատասխանատու նախարարությունը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է մտածել այն մասին, թե «ինչպես անցկացնել Օլիմպիադան այնպես, որ դա հնարավոր դառնա ստեղծված իրավիճակում»: Եվ պարոն Կոնոն, ելույթ ունենալով հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ, բացատրեց, թե որն է ինքը համարում ամենակարևոր տարբերակներից մեկը: Այս տարբերակը Օլիմպիական խաղերը կազմակերպելն է, «գուցե առանց հանդիսատեսի»:
Աղբյուր՝ Коммерсантъ