Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկության վայրը և անցկացման ժամկետն արդեն հայտնի են: Այն տեղի կունենա օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյում՝ մայիսի 1-6-ը:
Մրցաշարը վարկանիշային է և հաջողակները իրավունք կստանան ջրացատկի նույն լողավազանում պայքար մղել օլիմպիական մեդալների համար:
Մայիսյան ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկերում և սինխրոն ցատկերում:
Տղաներին Տոկիո կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Նշենք, որ անհատական աշտարակացատկերում ուղեգիր կստանան մինչև 18-րդ տեղ գրաված մարզիկները, իսկ սինխրոնում ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները: