«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան խոսել է ԱՊԼ 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակի մասին։
«Մենք արժանի էինք հաղթանակին, բայց արդարացի կլիներ, եթե «Սիթին» հաղթեր։ Դա ընդունելը շատ դժվար է, բայց դա այն է, ինչ ես մտածում եմ։ Մենք շատ ջանք էինք գործադրել, բայց ճիշտ է, որ «Սիթին» առավելություն ուներ խաղի ընթացքում ու հիանալի հնարավորություններ ուներ։
Սա խաղ է, որտեղ եթե մենք բարձր ագրեսիա չենք դրսևորում, դժվար է կրճատել այն տարածությունը, որ կա նրանց վարպետության ու այն ամենի մեջ, ինչ մենք կարող ենք անել։
Ես չեմ հաղթել Պեպ Գվարդիոլային։ Սա երկու թիմերի միջև խաղ էր, որոնք խաղացողներ ունեն։ Մենք ուղղակի կամ անուղղակի կերպով երկու թիմի երկու մարզիչ ենք, որ այսօր բախվեցին իրար»,- Բիելսայի խոսքերն է փոխանցում BBC-ն։