«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին պատմել է իր հոսպիտալացվելու պատճառների մասին։
«Ինձ հիվանդանոց տեղափոխեցին, որովհետև վիճակս ակտիվորեն վատանում էր։
Երեկ աթոռից վեր կացա ու քիչ էր մնում ուշագնաց լինեի։ Ականջներումս ուժեղ աղմուկ էչ, որոշեցի բուժզննում անցնել։
Հիվանդանոցում ասացին, որ ինձ մոտ երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ է։ Ամենավերջին ստադիան չէ, բայց բժիշկներն ասացին, որ սա չի կարելի տնային պայմաններում բուժել»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։