«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է կարիերան շարունակել «Լիդս Յունայթեդում»: Այս մասին հայտնում է 90min- ը:
Ամռանը «Լիդսը» կարող է բաժանվել հարձակվող Ռոդրիգո Մորենոյի հետ, և կցանկանան նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսն» ու «Ինտերը» պատրաստ են ձեռք բերել Ագուերոյին: 32-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Բարսելոնան», «Չելսին» և «Տոտենհեմը»:
Այս մրցաշրջանում Ագուերոն 8 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: