Այսօր մեկնարկել է Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրը։ Օրվա մեկնարկային խաղում Վարդան Մինասյանի «Տարազը» սեփական հարկի տակ հանդիպեց «Շախտյորի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4: 0 հաշվով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն։
Այս խաղից հետո Մինասյանի թիմը 8 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորն» իր ակտիվում միավորներ դեռ չունի և եզրափակում է աղյուսակը։
Посмотреть эту публикацию в Instagram