Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Սպարտակի» հարձակվող Ջորդան Լարսոնի ծառայություններով, հաղորդում է Goal-ը:
Գերմանական ակումբը պատրաստվում է 2022 թվականին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հեռանալուն և Լարսոնին տեսնում է որպես նրա հավանական փոխարինող:
Լարսոնի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Վեսթ Հեմը»:
Լարսոնը ՌՊԼ-ում «Սպարտակի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Մարտին նա ճանաչվել է «Սպարտակի» ամսվա լավագույն խաղացող: