«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է թուրինյան ակումբի ղեկավար Անդրեա Անյելիի և թիմի նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հանդիպումը:
«Ամեն ինչ կարգին է. Նախագահն ինձ զգուշացրել է այս հանդիպման մասին: Նրանք պարզապես ընկերներ են:
Ֆուտբոլից բացի, կա նաև սովորական ընկերություն: Դա նման է այն բանին, որ, օրինակ, ես պատրաստվում եմ ընթրել Պաոլո Մալդինիի հետ, իսկ հաջորդ օրը պարզվի, որ նա ցանկանում է, որ ես լինեմ «Միլանի» մարզիչը:
Ֆուտբոլից բացի կա նաև ընկերություն, ինչը նորմալ է»,- մեջբերում է Պիրլոյին Football Italia-ն: