Ամռանը «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, տարնսֆերային առաջարկ կանի «Տոտենհեմին» Հարի Քեյնի վերաբերյալ, ով ներկայումս համարվում է Հոլանդի համար հիմնական այլընտրանքը:
Ինչպես նշում է Sport.es-ը, կատալոնացիները ինչ-որ առումով նույնիսկ ավելի են հետաքրքրված Քեյնով, բայց նրանք հասկանում են, թե որքան դժվար կլինի նրան ձեռք բերել:
Դորտմունդյան ակումբն ավելի լոյալ է իր աստղերին վաճառելու հարցում. բավական է ընդունելի առաջարկ անել: Նույնը չի կարելի ասել բրիտանական գարնդների մասին, որոնք մեծ մասամբ ֆինանսապես կայուն են և չեն շտապում վաճառել առաջատարներին:
27 տարեկան հասակում Քեյնը շարունակում է տրանսֆերային շուկայում մեծ պահանջարկ վայելել: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն ֆունտ ստեռլինգ: Հավակնորդների ցուցակներում են նաև «Ռեալը», «Յուվենտուսը», «Ման․ Սիթին», «Ման․ Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Քեյնը 19 գոլով ոչ միայն իր թիմի լավագույն ռմբարկուն է, այլև առաջնության լավագույն ռմբարկուն: