Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջատար «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Սևիլյային»:
Առաջին խաղակեսում անդալուզական թիմից Օկամպոսը վրիպեց 11 մետրից: Երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեին Օկամպոսը խփեց խաղի միակ ու հաղթական գնդակը՝ 3 միավոր պարգևելով «Սևիլյային»:
«Ատլետիկոն» պարտվեց ու արդեն այս տուրում Սիմեոնեի թիմի ու «Բարսելոնայի» միջև միավորների տարբերությունը կարող է դառնալ 1 միավոր, եթե «Բարսան հաղթի, իսկ «Ռեալը» առաջատարից հետ է մնում արդեն 3 միավորով:
«Սևիլյան» 58 միավորով ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: