ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն խոսել է ՉԼ քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղում Ռոբերտ Լևանդովսկու բացակայության մասին:
«Կնախընտրեի, որ Լևանդովսկին խաղար: Ես սիրում եմ մրցակցություն ու ինձ դուր է գալիս մեծ խաղացողների դեմ խաղալ: Բայց կխաղա նա, թե ոչ, ոչինչ չի փոխվի: «Բավարիան» առաջվա պես գերազանց թիմ է մնում»,-Կիմպեմբեի խոսքերն է փոխանցում Telefoot-ը: