Ա Սերիայի 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու ոչ-ոքի խաղաց։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
26-րդ րոպեին 11-մետրանոցից հյուրերի կազմում հաշիվը բացեց Պելեգրինին։ 57-րդ րոպեին Տրաորեն հավասարեցրեց այն, իսկ 69-ին Պերեսը կրկին առաջ մղեց հռոմեացիներին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ռասպադորին փրկեց տանտերերին պարտությունից։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում էր «Ռոմայի» կազմից։