«Աթլետիկոն» պատրաստում է պահեստային տարբերակ, եթե ամռանը չկարողանա ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին: Իր հերթին լոնդոնյան գրանդը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը։
33-ամյա ուրուգվայցի հարձակվողի փոխարեն այլընտրանք կարող է դառնալ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Գործարքի մեջ կարող է ներառվել Տոմա Լեմարը, ով «Աթլետիկոյին» միացավ 2018-ի հուլիսին: Այդ մասին հայտնում է Fichajes-ը։
Այս մրցաշրջանում Լեմարը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 15 հանդիպման և Չեմպիոնների լիգայի 6 հանդիպման: