Միլանի «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Էդերը կարիերան կշարունակի բրազիլական «Սան-Պաուլոյի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 34-ամյա հարձակվողն արդեն ստորագրել է պայմանագիրը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 31-ը: Էդերը վերջին շրջանում հանդես էր գալիս Չինաստանում, իսկ մինչ այդ խաղացել է իտալական մի շարք ակումբներում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
Տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո: