Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրություն է ցուցաբերում իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի նկատմամբ, հայտնում է Спорт-Экспресс-ը:
Հրապարակման համաձայն՝ Բենիտեսը գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է, որը ամռանը թափուր է մնալու պայմանագիրը Դոմենիկո Տեդեսկոյի՝ պայմանագիրը երկարաձգել հրաժարվելու պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա Բենիտեսը ցանկանում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Մասնագետի վերջին ակումբը չինական «Դալիան Յիֆանն» էր: Նա նաև մարզել է այնպիսի հայտնի ակումբներ, ինչպիսիք են «Վալենսիան», «Լիվերպուլը», «Ինտերը», «Նապոլին», «Ռեալը» և «Չելսին»: