Երևանում մեկնարկել է բասկետբոլի Եվրասիական լիգայի 3-րդ խաղարկությունը: Այս անգամ մասնակից թիմերը 5-ն են: Ներկայացուցիչներ կան Ռուսաստանից, Լիբանանից ու Հայաստանից: Մեր երկիրը կներկայացնեն Հայաստանի գործող չեմպիոն Վահագնի Սիթին ու փլեյ-օֆֆի եզրափակչի մասնակից Դվինը:
Մրցաշարի բացման խաղում լիբանանյան «Ալ Ռիադին» 81-78 հաշվով հաղթեց ռուսական «Բարս-ՌԳԵՈՒ»-ին: Լիբանանյան թիմը հաղթեց միայն առաջին քառորդում, բայց դա բավարար էր խաղում հաղթանակի հասնելու համար: Վաստակած 27 միավորով խաղում ամենաարդյունավետը Ամիր Սաուդն էր: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
Քիչ անց միմյանց հետ կմրցեն «Վահագնի Սիթին» ու «Միթսուբասկետը»: Խաղի մեկնարկը՝ 21:00-ին: