Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կշարունակի աշխատանքը ազգային թիմում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Մասնագետի պայմանագիրն ավարտվում է 2021-ին, բայց նա համաձայնության է եկել այն մինչև 2024 թվական երկարաձգելու շուրջ։ Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի մյուս շաբաթ։
Մանչինիի աշխատավարձը տարեկան կավելանա 2-3 մլն եվրոյով ու կներառի բոնուսներ՝ կապված Եվրո-2020-ին, աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին ու աշխարհի 2022 թվականի առաջնությունում հավաքականի գրանցած արդյունքների հետ։