«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց «Էվերթոնին» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Այսպիսով, «քաղաքայինները» չեն պարտվում արտագնա խաղերում 17 հանդիպում անընդմեջ։ Սա ակումբային ռեկորդ է։
Նախորդ ցուցանիշը գրանցվել էր 1999 թվականին։