«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է թիմի վինգեր Էդեն Ազարի հաճախակի վնասվածքների մասին։ Այսօր հայտարարվեց, որ բելգիացին հերթական վնասվածքն է ստացել ու կարող է բաց թողնել ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղը։
««Ռեալ» տեղափոխվելուց հետո Էդենի բախտը չի բերում վնասվածքների հետ կապված։ Ցավ եմ ապրում նրա համար, որովհետև նա թոփ-ֆուտբոլիստ է, որը ի զորու է մեզ շատ օգնել։ Կարծում եմ՝ նա էլ հիացած չէ այս ամենով։
Հուսով եմ՝ Էդենը հնարավորինս շուտ շարք կվերադառնա, որովհետև նա մեզ պետք է»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։