Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է 24 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հավաքական են հրավիրվել մասնակցելու ԱԱ 2022-ի ընտրական փուլի մեկնարկային խաղերին:
Ցուցակում կան չորս նոր ֆուտբոլիտներ ՝ «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրին, «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը, «Էյբարի» հարձակվող Բրայան Ժիլը և «Սպորտինգի» պաշտպան Պեդրո Պորոն:
Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Ունաի Սիմոն («Աթլետիկ»);
Պաշտպաններ ՝ Պեդրո Պորրո («Սպորտինգ»), Էրիկ Գարսիա («Մանչեսթեր Սիթի»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դիեգո Լյորենտե («Լիդս»), Ինիգո Մարտինես («Աթլետիկ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Խոսե Լուիս Գայա (Վալենսիա):
Կիսապաշտպաններ ՝ Սերխիո Բուսկետս (Բարսելոնա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»), Պեդրի («Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե («Ատլետիկո»), Սերխիո Կանալես («Բետիս»), Կոկե («Ատլետիկո»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»);
Հարձակվողներ ՝ Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Բրայան Ժիլ («Էյբար»), Դանի Օլմո (ՌԲ Լայպցիգ):
Իսպանիայի հավաքականը կհանդիպի Հունաստանի (մարտի 25, Գրանադա), Վրաստանի (մարտի 28, Թբիլիսի) և Կոսովոյի (մարտի 31, Սևիլիա) ընտրանիների հետ: