ՊՍԺ-ի ղեկավարությունը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու գաղափարին:
FootMercato-ն հայտնում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստվում են գնել «Կարմիր սատանաների» 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերը և կարող են առաջարկել փոխհատուցում 50 միլիոն եվրոյի չափով:
Նշվում է, որ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են հնարավոր համագործակցության պայմանները:
Հիշեցնենք, որ Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը: