Ա Սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Պոլիտանոն՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց Ռեբիչը։
«Նապոլին» 50 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Միլանը», որը մեկ խաղ ավելի է անցկացրել, 56 միավորով 2-րդն է։