«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը պատմել է, որ 2010 թվականին նա ստիպված էր հեռանալ «արքայական» ակումբից Մեզութ Օզիլի ժամանումից հետո։
«Մի անգամ Մոուրինյոն ասաց ինձ․ «Ռաֆա, ես պատրաստվում եմ գնել Օզիլին։ Այնպես որ, ավելի լավ է դու նոր ակումբ գտնես քեզ համար։ Որևէ խնդիր չկա, եթե դու մնաս, բայց դու շատ լավն ես պահեստային նստարանին մնալու համար»։
Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է։ Ես աշխատել եմ նրա հետ, նա արդար մարդ է։ Ես կարծում եմ, որ այն բոլոր խաղացողները, որոնք խաղացել են Մոուրինյոյի ենթակայությամբ, վատը չեն խոսի նրա մասին։ Դա նշանակում է, որ նա միշտ պաշտպանում է իր խաղացողներին»,-վան դեր Վարտի խոսքն է մեջբերում AS-ը։