Հարձակվող Բրայան Բրոբին «Այաքսից» տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»՝ ազատ գործակալի կարգավիճակով: Տրանսֆերն արդեն փաստացի եղել է, սակայն պաշտոնապես այն կգրանցվի 2021 թվականի հուլիսի 1-ին, երբ կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը:
«Ցուլերի» պաշտոնական կայքը հայտարարել է 19-ամյա հոլանդացու հետ պայմանագիր կնքելու մասին, որը պայմանագիրը կգործի մինչև 2025-ի ամառ: Պայմանագրի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բրոբին «Էրեդիվիզիեում» անցկացրել է յոթ հանդիպում ՝ դառնալով երկու գոլի հեղինակ: