«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն արձագանքել է մանկունիացիների հարձակվող Էդինսոն Կավանի հոր այն խոսքերին, թե ուրուգվայցին ցանկանում է առաջիկա ամռանը հեռանալ անգլիական ակումբից.
«Չեմ կարող մեկնաբանել այն, ինչ չի ասել իմ ֆուտբոլիստը: Միայն կարող եմ ասել, որ շատ գոհ եմ Կավանիից: Նա իսկապես օգնում է երիտասարդ տղաներին զարգանալ ու աճ գրանցել, ինչպես՝ մենք ցանկանում էինք:
Պայմանագիր կնքելիս մենք հասկանում էինք, որ նա չի կարողանա մասնակցել յուրաքանչյուր խաղին: Նա թիմին օգնում է իր մենթալիտետով: Կավանին որոշում կկայացնի, նա գիտի, որ մենք գոհ ենք նրանից, թե նա ինչ է տվել ակումբին, նույնիսկ եթե ինքը, հավանաբար, ավելի քիչ է խաղացել, քան՝ կցանկանար:
Էդինսոնն ամբողջովին կենտրոնացած է մարզավիճակ հավաքելու վրա: Նա շատ է հպարտանում, որ խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա միշտ կներդնի ողջ ուժերը: Որոշում դեռևս չի կայացվել: Մենք նրան կհամոզենք մնալ, երբ եղանակը Մանչեսթերում ավելի լավը դառնա»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ 1+1 ձևաչափով պայմանագիր կնքելով անգլիական ակումբի հետ: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ԱՊԼ-ի 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: