«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է խոսակցությունները, որոնց համաձայն՝ նա կարող է դառնալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ։
««Լիվերպուլի» երկրպագուները չեն ուզում, որ ես լինեմ իրենց ակումբի մարզիչը։ Նրանք ուզում են, որ Կլոպը շարունակի աշխատանքը ու ես ամբողջությամբ աջակցում եմ նրանց այդ հարցում։ Մենք անգամ չպետք է խոսենք այդ մասին։ Հույս ունեմ, որ Յուրգենը կմնա թիմում դեռ երկար տարիներ։
«Լիվերպուլը» իմ հոգին է։ Ես հիասքանչ կարիերա եմ ունեցել։ Երազու՞մ եմ մի օր այդ թիմի մարզիչը դառնալ։ Այո՛, երազում եմ, բայց ոչ հիմա։ Ո՞վ ասեց, որ ես դրա համար բավականաչափ լավն եմ»,-Ջերարդի խոսքն է մեջբերում Givemesport-ը։