«Յուվենտուսի» պաշտպան Մատիյս դե Լիխտը խոստովանել է, որ թուրինյան ակումբի վետերաններից խորհուրդներ է ստանում։
«Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել ու որտեղ կարող եմ հնարավորինս շատ բան սովորել։
Այստեղ փորձառու տղաներ կան․ Կյելինին, Բոնուչին, Բուֆֆոնը, Ռոնալդուն։ Նրանք տարբեր խաղացողներ են, ես չեմ փորձում կրկնօրինակել նրանց, բայց նայում եմ Ռոնալդուին ու տեսնում, թե ինչ է անում նա միշտ լավ մարզավիճակում լինելու համար։
Ես նրանցից խորհուրդներ եմ խնդրում։ Ես շատ բան եմ սովորել այն մասին, թե ինչ պիտի անեմ։ Այդպես եմ գտել իմ խաղը»,- դե Լիխտի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ դե Լիխտը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։