La Stampa-ն հայտնում է, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռոմայի» երկու ֆուտբոլիստի ծառայույուններով:
Թուրինյան ակումբին հետաքրքրել են կիսապաշտպաններ Նիկոլո Ձանիոլոն և Լորենցո Պելեգրինին:
Նշվում է, որ առաջնության ավարտին մրցաշարային աղյուսակում «Ռոմայի» վերջնական դիրքը հիմնական դեր կխաղա գործարքի իրականացման գործում: Եթե հռոմեացիները չկարողանան մտնել լավագույն քառյակ, ապա ակումբը ստիպված կլինի վաճառել խաղացողներին ՝ բյուջեն լրացնելու համար: