«Այաքսի» հարձակվող Քուինսի Պրոմեսը մոտ է «Սպարտակ» վերադառնալուն: Այդ մասին հայտնում է Voetbalprimeur-ը։
Ինչպես հահտնում է աղբյուրը, մոսկովյան ակումբն արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ, իսկ «Այաքսի» հետ բանակցությունները գրեթե ավարտված են:
Նշվում է, որ ակումբները քննարկում են գործարքի երկու տարբերակ: «Սպարտակը» կա՛մ կիրականացնի Պրոմեսի տրանսֆերը 7-8 միլիոն եվրոով, կա՛մ նիդերլանդացին վարձակալությամբ կտեղափոխվի մոսկովյան ակումբ՝ հետագայում պարտադիր գնման տարբերակով: