Շարունակվում են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերը։ 3-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 18-ին, Երևանի ժամով 15։00-ին։
Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄՆ՝ այստեղ։
Հայաստանի կանանց առաջնություն․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄՆ՝ այստեղ։
Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում են 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են: Կանանց մրցաշարում հանդես են գալու 10 շախմատիստ: