«Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ՝ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):
Կազմակեր պությունը վարկանիշը կազմել է՝ հիմնվելով իր ամենամյա վարկանիշների վրա: Դարպասապահը, որը որևէ տարի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, 20 միավոր է վաստակել, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 19 միավոր, և այդպես շարունակ:
Վարկանիշի թո10ում ընդգրկվել են՝
1.Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս», Իտալիա)՝ 330 միավոր
2. Իկեր Կասիլյաս (նախկին՝ «Ռեալ», Իսպանիա)՝ 244
3. Պետր Չեխ (նախկին՝ «Չելսի», Չեխիա) ՝ 218.
4. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)՝ 183.
5. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)՝ 130.
6. Վիկտոր Վալդես (նախկին՝«Բարսելոնա», Իսպանիա)՝ 113.
7. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա)՝ 106.
8. Էդվին վան դեր Սար (նախկին՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Նիդերլանդներ)՝ 105.
9. Օլիվեր Կան (նախկին՝ «Բավարիա», Գերմանիա)՝ 99.
10. Կեյլոր Նավաս (ՊՍԺ, Կոստա-Ռիկա)՝ 93.