«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: «Նյուքասլ Յունայթեդը» քննարկում է 31-ամյա բրիտանացի հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է 90min- ը:
«Նյուքասլի» լավագույն ռմբարկու Կալում Ուիլսոնը, ով այս մրցաշրջանում 10 գոլ է խփել Պրեմիեր լիգայում, վնասվածք է ստացել և շարքից դուրս է եկել երկու ամսով, այդ պատճառով ակումբի ղեկավարությունը քննարկում է Սթարիջին ձեռք բերելու տարբերակը:
Ստարիջն ազատ գործակալ է 2020 թվականի մարտից: