Իտալական «Նապոլին» առաջիկա 24 ժամվա ընթացքում կհայտարարի 2 ֆուտբոլիստի ձեռքբերման մասին:
Իտալական ակումբը «Սելտայի» հետ համաձայնության է եկել Ստանիսլավ Լոբոտկայի տրանսֆերի շուրջ: «Սելտան» գործարքից կստանա 20 մլն եվրո, իսկ 25-ամյա սլովակի տարեկան աշխատավարձը կկազմի 1.8 մլն եվրո:
Վաղը, Նեապոլում բուժզննում կանցնի նաև «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դիեգո Դամմեն: Տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո, իսկ 28-ամյա գերմանացու աշխատավարձը կկազմի 1.7 մլն եվրո: