«Զալցբուրգի» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված էր 19-ամյա հարձակվողի ծառայություններով, սակայն նորվեգացին նախընտրեց գերմանական ակումբը:
«Նրանք պարզ ասացին ինձ. «Հարձակման գծում մեզ պետք ես հենց դու, մեզ դուր է գալիս քո խաղաոճը և ուզում ենք, որ դուք այստեղ լինես»:
Ինձ դուր եկավ, թե ինչպես էին նրանք ինձ հետ խոսելում, և դա այն էր, ինչն ինձ դրդեց պայմանագիր կնքել հենց «Բորուսիայի» հետ: Ես պարզապես զգացի, որ ես և «Բորուսիան» համապատասխանում ենք միմյանց»,- մեջբերում է նորվեգացի հարձակվողին Goal-ը: