Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Սուոնսի Սիթի» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։
Պեպ Գվարդիոլայի սաները 3-1 հաշվով հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։ «Քաղաքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Քայլ Ուոքերը, Ռահիմ Ստերլինգն ու Գաբրիել Ժեզուսը։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Մորգան Ուիտակերը։
«Մանչեսթեր Սիթին» դուրս է գալիս գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Պեպ Գվարդիոլայի թիմի համար սա 15-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում։