«Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Ռեյները կիսել է իր կարծիքը Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին.
«Ռեա՞լ… եկեք սպասենք և կտեսնենք»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլական ակումբը տաղանդավոր երիտասարդ կիսապաշտպանին գնահատել է 35 միլիոն եվրո, իսկ 17-ամյա տաղանդի համար մադրիդցիները պատրաստ են վճարել 25-30 միլիոն եվրո, հայտնում է է El Chiringuito-ն: Աղբյուրը հայտնում է, որ սկզբնական շրջանում երիտասարդ ֆուտբոլիստը հանդես կգա Կաստիլիայում:
Վերջերս խոսակցություններ էին գնում նաև «Աթլետիկոյի» կողմից հետաքրքրվածության մասին:
Ռեյներին և Բրազիլիայի առաջնության ևս մի քանի հեռանկարային ֆուտբոլիստներին Armsport-ը անդրադարձել է Ֆուտբոլային սկաուտ․ Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները շարքում: