ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն խոսել ֆրանսիական ակումբի մասին, որի կազմում նա հանդես է գալիս վարձավճարով.
«ՊՍԺ-ն աշխարհի մեծագույն ակումբն է: Ես երջանիկ եմ այստեղ, ուզում եմ մնալ այստեղ հետագայում»,- մեջբերում է դարպասապահին Goal-ը:
Այս մրցաշրջանում իսպանացին անցկացրել է ընդամենը 4 հանդիպում ՝ հիմնական դարպասապահի տեղի համար մրցակցությունում զիջելով Կեյլոր Նավասին, ով նախորդ տարվա սեպտեմբերին տեղափոխվեց ՊՍԺ՝ «Ռեալից»: Նշենք, որ Ռիկոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սևիլիային»: