Ճապոնացի ֆուտբոլիստ Տակումի Մինամինոյի դեբյուտը «Լիվերպուլի» կազմում ոգևորել էր Տոկիոյի բազմաթիվ ֆուտբոլասերների: Տոկիոյի փաբերը պաշարվել էին տեղի «Լիվերպուլի» երկրպագուների կողմից. նրանք կատարում էին ակումբի հիմնը ոչ պակաս ոգևորված, քան Էնֆիլդը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Էվերթոնին» հաղթելուց հետո կիսել է իր կարծիքը «Լիվերպուլի» կազմում Տակումի Մինամինոյի դեբյուտի վերաբերյալ: