Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը բաժանվել մի շարք խաղացողներից։
Sport.es-ի հաղորդմամբ, ակումբը պատրաստ է վաճառել պաշտպաններ Կերերին ու Մենյեին, կիսապաշտպաններ Պարեդեսին, Դրաքսլերին, Գեյեին, Էրերային ու հարձակվող Կավանիին։
Կավանիի ու Մենյեի պայմանագրերն ամռանը ավարտվում են, իսկ մնացած խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատարն է։