Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր խաղային երկրորդ օրն է։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում 4 սեթում առավելության է հասել Ալեքսանդար Վուկիչի նկատմամբ։ Գրանցվել է 6-3, 6-7(4), 7-6(2), 6-4 հաշիվը։ Հաջորդ շրջանում Խաչանովի մրցակիցը Ռիկարդաս Բերանկիսն է։
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը սկսել է վստահ հաղթանակով։ Իսպանացին ATP Cup-ը բաց էր թողել մեջքի վնասվածքի պատճառով, սակայն Ավստրալիայի առաջին շրջանում խնդիրներ չունեցավ։ Լասլո Դյերեի դեմ խաղում Նադալը հաղթեց երեք սեթում՝ 6-3, 6-4, 6-1 հաշվով։
Վստահ հաղթանակով է սկսել նաև Դանիլ Մեդվեդևը։ Ռուս թենիսիստը երեք սեթում 6-2, 6-2, 6-4 հաղթեց Վաշեկ Պոսպիշիլին։