Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիա:
Ինչպես հայտնում է Тodofichajes-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիոնը» ակնկալում է վերադարձնել իր սանին, ով ֆրանսիական ակումբում խաղացել է 2004-ից 2009 թվականներին: Թիմի նախագահ Ժան-Միշել Օլան արդեն կապվել է խաղացողի ներկայացուցիչների հետ:
Բենզեման հետաքրքրված է «Լիոն» վերադառնալու տարբերակով, որտեղ կփոխարինի Մեմֆիս Դեպային, ով կարող է հեռանալ ակումբից այս ամառ: