Լոնդոնի «Արսենալը» մտադիր է գնել «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգին , տեղեկացնում է Bild-ը :
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը նախատեսում է իրականացնել 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Անգլիական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել Բոատենգի համար:
Նշվում է, որ Բոատենգը դեմ չէ այդ տրանսֆերին: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ դժգոհ է ակումբում ունեցած իր դերից: