Մասնավոր ինքնաթիռը, որում գտնվել է «Նապոլիի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Դրիս Մերտենսը, անհաջող վայրէջք է կատարել Անթվերպենում։ Այս մասին հաղորդում է Het Nieuwsblad-ը։
Մերտենսը հայրենիք էր վերադարձել կոճի վնասվածքից ապաքինումը շարունակելու համար։ Անձրևի պատճառով օդաչուները չեն կարողացել ինքնաթիռը պահել թռիչքուղում։ Այն դուրս է եկել խոտերի վրա ու կանգ առել։ Հաղորդվում է, որ Մերտենսը չի տուժել։ Ինքնաթիռում է եղել նաև ֆուտբոլիստի շունը՝ Ջուլիետան։
Մերտենսը «Նապոլի» էր տեղափոխվել 2013-ի ամռանը ՊՍՎ-ից։