Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Կալում Չեմբերսը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից վնասվածքի պատճառով, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (1:2) ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Չեմբերսը դաշտում 23 րոպե է անցկացրել, որի ընթացքում հասցրել է գոլային փոխանցման հեղինակ դառնալ:
Վնասվածքի պատճառով պաշտպանը 6-ից 9 ամիս բաց կթողնի:
Ընթացիկ մրցաշրջանում Չեմբերսն ակումբային մակարդակում 18 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 1 գոլ և 4 գոլային փոխանցում կա: Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 21 խաղից հետո թիմը 27 միավոր է վաստակել: