Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կողմնորոշվել է, թե ինչ խաղային համարի ներքո հանդես կգա «Միլանում»: Այսօր՝ հունվարի 2-ին, միլանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ 38-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 21 համարի մարզաշապիկը:
21-ը Իբրահիմովիչի անվան առաջին տառերի հղումն է: 2-ը հարձակվողի անվան առաջին տառն է, իսկ 1-ը՝ նրա ազգանվան առաջին տառը:

🔴⚫ And @Ibra_official's jersey number is… 🥁
— AC Milan (@acmilan) 2 января 2020 г.
🔴⚫ Ibra ha scelto il numero… 🥁#IZBACK #SempreMilan pic.twitter.com/FIPz2IGB0F
Հիշեցնենք՝ Զլատանն այս ձմեռ է վերադարձել «Միլան»: Ավելի վաղ նա իտալական թիմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի նոյեմբեր Իբրահիմովիչը հանդես է եկել «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում: MLS-ի ավարտված մրցաշրջանում շվեդ հարձակվողը 31 խաղում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: