«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Նանին խոսել է Անգլիայում տոների անցկացման մասին.
«Ես խնդիրներ չեմ ունեցել երեկույթների և ուշացումների հետ: Ճիշտ ժամանակին դա թույլատրելի էր: Օրինակ, եթե վաղը ես ազատ օր ունենայի, ապա այսօր կարող էի հանգստանալ: Կամ՝ հատուկ օրերին՝ Սուրբ Ծնունդին, Ամանորին: Անգլիայում ոչ մեկ չի մտածում այդ մասին:
Նոր տարվան մենք նույնիսկ կարող էինք մարզման գնալ հարբած, և մարզչին դա չէր անհանգստացնում: Նա գիտեր, թե ինչպես իրեն պահեր ֆուտբոլիստների հետ, ու հասկանում էր, որ այդպիսի օրերին իրենք չպետք է առանձնահատուկ պահանջներ դնեն:
Մենք ամբողջ տարի խաղում էինք առանց դադարների, և եթե մեկ օր Ուես Բրաունը հարբեր, ապա ի՞նչ կարող էինք անել: Դա ուրախություն էր,զվարճանալու պահ: Մենք նույնիսկ ուրիշ կերպ էինք մարզվում և ավելի շատ էինք ուրախանում»,- ասել է Նանին:
Նանին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2007-ից 2014 թվականներին, իսկ 2014/15 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Սպորտինգում»: Նախորդ մրցաշրջանից 33-ամյա պորտուգալացին պաշտպանում է «Օռլանդո Սիթիի» գույները: