Տրանսֆերային շուկայում շարունակվում է պայքարը Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար։
Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրայի Twitter-յան էջը, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը» և «Պարի Սեն Ժերմենը»։ Վերջիններս սպորտային տնօրեն Լեոնարդոյի գլխավորությամբ առաջարկ են արել Էրիկսենին, որի համաձայն՝ նա կմնա ֆրանսիական ակումբում մինչև 2025 թվականն ու տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո։
Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա միլանցիները պատրաստ են քայլեր ձեռնարկել Էրիկսենին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար, եթե հնարավոր չլինի իրականացնել Արտուրո Վիդալի տեղափոխությունը։