Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանն ու դանիական «Հոբրոն» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը, որը «Հոբրոյի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից, դանիական թիմի կազմում մասնակցել է 111 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ։
«Շատ ուրախ էի հանդես գալ «Հոբրոյի» կազմում։ Ակումբն ինձ շատ է օգնել իմ զարգացման գործում, ինչպես նաև օգնել է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական անդամ։ Ուզում եմ պահպանել տեղս հավաքականի կազմում ու զգում եմ, որ հնարավոր բարձր մակարդակով կարող եմ հանդես գալ»,- ասել է Բաբայանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2018-ի մայիսի 29-ին։