«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է ակումբի հունվարյան տրանսֆերային քաղաքականության մասին.
«Ես միշտ լավատես եմ: Լավատես, որ մենք կարող ենք մեր խաղացողներին պահել լավ մարզավիճակում: Եթե տրանսֆերային շուկայում մատչելի լինեն մեզ անհրաժեշտ խաղացողները, ապա այդ հարցում ղեկավարությունը կաջակցի ինձ:
Տրանսֆերներ անելու իմաստ չկա, եթե պարզապես հանուն գնումների պետք է դա արվի: Սա կարող է խանգարել թիմում տիրող մթնոլորտին»,- մեջբերում է Սուլշերին The Guardian-ը։